Մեր քաղաքականությունը խաղաղությունն ու բարեկամությունն է՝ լարվածությունից ու հակամարտությունից խուսափելը և աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը:Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը։
Այս մասին գրում է parstoday.ir-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, փորձելով խաղաղություն և բարեկամություն տարածել, դատապարտում է ցանկացած ագրեսիա ցանկացած վայրում և պատրաստ է համագործակցել՝ բռնության և անապահովության պատերազմն աշխարհում դադարեցնելու համար»,-նշել է նա։