Իրանում Ռուսաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել:
«Դեսպանատունը, հաշվի առնելով իրավիճակի սրումը՝ պայմանավորված Իսրայելից իրանական տարբեր օբյեկտների ուղղությամբ պատասխան հարվածի հավանականությամբ, կոչ է անում Իրանում գտնվող իր քաղաքացիներին խստորեն պահպանել անվտանգության միջոցները և մշտապես հետևել ՌԴ դեսպանության կողմից հրապարակվող տեղեկատվությանը»,-ասված է դեսպանատան հաղորդագության մեջ: