Կարևոր իրադարձություններ

Կկանոնակարգվեն դեպի ՀՀ ուղղված իմիգրացիոն հոսքերը՝ անօրինական միգրացիան կանխարգելու նպատակով

24 Հոկտեմբեր, 2024 13:47
Կկանոնակարգվեն դեպի ՀՀ  ուղղված  իմիգրացիոն հոսքերը՝ անօրինական միգրացիան կանխարգելու նպատակով

Գործադիրն ընդունել է որոշում՝ դեպի ՀՀ  ուղղված  իմիգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգեր Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար։ Մասնավորապես, առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի  և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում կամ ներկայացնել ինքնաթիռի տոմս (վերադարձով), մուտքի վիզայի դիմումների ուսումնասիրության փուլում, որպես գնահատման չափանիշ, կարևոր է ոչ թե միակողմանի, այլ վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայությունը, որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։

Արդյունքում՝ կխստացվի ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը այդ երկրների քաղաքացիների համար և թույլ կտա վերահսկելի դարձնել միգրացիոն հոսքերը և կանխել անօրինական միգրացիայի արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը։ Հիմնավորման համաձայն՝ վերջին  երկու  տարիներին կտրուկ աճել է  էլեկտրոնային  մուտքի վիզա (E-VISA) ստանալու ճանապարհով ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր   վիզայի  ժամկետի ավարտից  հետո շարունակում մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը:

Որոշակի աճ  է  արձանագրվել նաև  Եգիպտոսի   քաղաքացիների մուտքերի դեպքում։ Խնդրահարույց  են  նաև Իրաքի  քաղաքացիների  մուտքերի ծավալները, չնայած  նրան,  որ  այս  դեպքում  մուտքի ծավալները չեն աճել, սակայն  աճել  է  այս  երկրի քաղաքացիների կողմից  ներկայացվող  ապաստանի հայցերի  թիվը։

 

Լրահոս

Դիտել ավելին