Կարևոր իրադարձություններ

Հովհաննիսյանն ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու կարևորությունը

02 Դեկտեմբեր, 2024 18:34
Հովհաննիսյանն ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու կարևորությունը

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: 

Վահե Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնավարման կապակցությամբ, այնուհետև կողմերն անդրադարձել են Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի աշխատանքներին, ինչպես նաև քննարկել Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի շրջանակներում հնարավոր համագործակցությունը:

Վահե Հովհաննիսյանը հատուկ ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարության հետ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու և նոր նախաձեռնություններով երկկողմ կապերը զարգացնելու կարևորությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին