Կարևոր իրադարձություններ

Կխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները

12 Դեկտեմբեր, 2024 17:37
Կխրախուսվեն բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները

Գործադիրն ընդունել է որոշում՝ բասկետբոլ և հեծանիվային մարզաձևերի մասնագետների և մանկավարժների գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացումն ապահովելու նպատակով վերապատրաստում կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2025 թվականին նախատեսվում է ՀՀ-ում կազմակերպել և իրականացնել բասկետբոլի «Դպրոցականների լիգա» միջոցառման անցկացում, որի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում  կազմակերպել  70 մասնագետների վերապատրաստում:

Վերապատրաստման ընթացքում ՀՀ մարզերի 44  համայնքների, Երևան քաղաքի 12 վարչական շրջանների ֆիզկուլտուրայի ուսուցիչները և ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի 1 սպորտի պատասխանատուներ, մասնակցելով վերապատրաստման դասընթացին, հնարավորություն կստանան ապահովել միջոցառման պատշաճ կազմակերպումը: Բացի այդ, 2024 թ. պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին թվով 6500 հեծանիվներ են տրամադրվել ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի 1373 հանրակրթական ուսումնական հաստատությունների, հաշվի առնելով տարվող քաղաքականությունը և  հանրակրթական դպրոցին տրված հեծանիվները նպատակին ծառայեցնելու հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել տվյալ մարզաձևի 1373 մանկավարժների շրջանում ևս կազմակերպել վերապատրաստման դասընթացներ: Արդյունքում՝  հնարավորություն կտրվի մեծացնել կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, խրախուսել բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները, խթանել և ամրապնդել մասնագետների և մանկավարժների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, ինչպես նաև զարգացնել որակական հատկանիշները, մասնավորապես՝ բարձրացնել մասնագիտական գիտելիքների մակարդակը և պարապմունքի որակը։

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովվել օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին  անվանական թոշակի հատկացումը։

Գործադիրն ընդունել է որոշում՝  նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման, 2024-2025 ուսումնական տարում 1-ին կուրս ընդունված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի  փոխհատուցման, ինչպես նաև ՀՀ մարզերում գործող նախնական և միջին մասնագիտական կրթության  ուսումնական հաստատությունների սովորողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. նոյեմբերի 8-ի դրությամբ ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրվել է շուրջ 247 ուսանողի  վերաբերյալ տեղեկատվություն, որոնց 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 30710.5 հազար դրամ: 

 

Լրահոս

Դիտել ավելին