Կարևոր իրադարձություններ

Օրբելի փողոցում տղամարդու մարմին է հայտնաբերվել

13 Դեկտեմբեր, 2024 22:08
Օրբելի փողոցում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 69-ամյա Գեորգի Ս․-ն է։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9 հարկանի շենքի տանիքից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ իրեն ցած է նետել։

Լրահոս

Դիտել ավելին