Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
20 Դեկտեմբեր, 2024 19:32
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հովհաննես Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։