Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձավ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքին՝ նշելով, որ չի կարող բնորոշել, որ գործընթացները փակուղում են:
Կոստանյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմից հնչող սպառնալից հայտարարություններին:
«Այս մասին Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը արդեն քանիցս պաշտոնապես արձագանքել է, և վարչապետի վերջին հոդվածն էլ վստահաբար տեսել եք: Նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը: ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների, և մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինեն բանակցային գործընթացին»,- ասաց ԱԳ փոխնախարարը: