Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով

24 Սեպտեմբեր, 2026 11:00
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Առայժմ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ, ինչպես և նախկինում՝ կա ըմբռնում և պայմանավորվածություն նախագահի և վարչապետի միջև առ այն, որ նման այց տեղի կունենա մոտ ժամանակներս», - ասել է Պեսկովը լրագրողներին։

Ավելի վաղ Պուտինը Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ էր վարել Փաշինյանի հետ։ Բանակցությունների արդյունքներով Պուտինը հայտնել էր, որ հրավիրել է Հայաստանի վարչապետին Մոսկվա՝ քննարկելու երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցեր։

Լրահոս

Դիտել ավելին