Կարևոր իրադարձություններ

Կոտայքում վարորդը, լինելով ոչ սթափ, «Opel»-ով բախվել է ծառին

09 Մարտ, 2025 11:06
Կոտայքում վարորդը, լինելով ոչ սթափ, «Opel»-ով բախվել է ծառին

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, ապա հարվածել բնակչի տան ցանցե պարսպին, կոտրել այն և հայտնվել հողամասում՝ բախվելով ընկուզենուն։ 

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 74-ամյա Մարետա Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

 

Լրահոս

Դիտել ավելին