Կարևոր իրադարձություններ

Սիրիայի նախագահը կոչ է արել դադարեցնել բшխnւմները

09 Մարտ, 2025 11:15
Սիրիայի նախագահը կոչ է արել դադարեցնել բшխnւմները

Սիրիայի լուրջ բախումներ են սկսվել նոր և պաշտոնանկ արված կառավարությունների կողմնակիցների միջև:

Ինչպես հայտնում է մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն, մարտերի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ Ասադին հավատարիմ 120 զինյալ և նոր կառավարական ուժերի՝ 93 զինյալ:

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել դադարեցնել բռնությունները:

«Ընկած ռեժիմի մնացորդները պատճառ են փնտրում մեր իսկ խախտումների հետևում թաքնվելու, զինված խմբավորումներին կոչ եմ անում վայր դնել զենքերը, իսկ նոր կառավարությանը հավատարիմներին՝ խուսափել քաղաքացիական անձանց վրա հարձակումներից և բանտարկյալների նկատմամբ բռնություններից»,-ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին