Կարևոր իրադարձություններ

Հրդեհ` Եղեգնաձորում

20 Մարտ, 2025 16:11
Հրդեհ` Եղեգնաձորում

Մարտի 20-ին, ժամը 08:44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։

Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։06-ին։ Այրվել են էլեկտրական շարժիչները (4 հատ) և մալուխները, վնասվել՝ օդափոխման համակարգը և ջերմամեկուսիչ շերտը։

Լրահոս

Դիտել ավելին