Կարևոր իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

06 Ապրիլ, 2025 13:40
Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է Եվրոպայի հունահռոմեական ոճի 2024թ-ի լավագույն ըմբիշ։

Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Լրահոս

Դիտել ավելին