Կարևոր իրադարձություններ

ՀԱՄԱՍ-ը չպետք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը. Մակրոն

07 Ապրիլ, 2025 17:28
ՀԱՄԱՍ-ը չպետք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կարծիքով անհրաժեշտ է, որպեսզի ՀԱՄԱՍ-ը չմասնակցի Գազայի հատվածի կառավարմանը և սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։

Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ աջակցում է Գազայի վերականգնման ծրագրին, որը հաստատվել է Արաբական լիգայի կողմից։ 

Ըստ նրա՝ Եգիպտոսը և Ֆրանսիան դատապարտում են Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների վերսկսումը, կողմնակից են անհապաղ զինադադարի, ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակմանը, դեմ են բնակչության տեղափոխություններին և Գազայի, ինչպես նաև Հորդանան գետի Արևմտյան ափի ցանկացած բռնակցմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին