Կարևոր իրադարձություններ

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին

08 Ապրիլ, 2025 14:50
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: 

ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:

 
 

«Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու հարցում Մարտին Չունգոնգի գործունեությունը:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու նշել, որ Միջխորհրդարանական միությունը ջանքեր կներդնի այդ հարցում առաջընթաց ապահովելու համար:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր, այդ թվում՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: 

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին