ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների վերաբերյալ տեղեկությունները:
Նա նշել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակին:
Զախարովան կրկնել է Ռուսաստանի կոչը՝ ուղղված Երևանին և Բաքվին՝ զսպվածություն ցուցաբերելու և լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: «Բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ընդգծել է նա: