Կարևոր իրադարձություններ

Ես հրաժարական չեմ տալու. Արմեն Մելիքբեկյան

09 Ապրիլ, 2025 15:10
Ես հրաժարական չեմ տալու. Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հրավիրած ասուլիսում հայտնել է, որ չնայած հնչող պահանջներին՝ հրաժարական չի տալու:

«Ես հրաժարական չեմ տալու: Հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ, ասել, որ հրաժարական չեմ տալու և՝ ինչու: Բոլոր բացատրությունները հայտարարության մեջ տվել եմ: Մենք այս մասին շատ ենք խոսել, ով ցանկանում է տեսնել կամ լսել, տեսնում և լսում է: 

Հրաժարականը ինստիտուցիոնալ խնդիր է: Կարելի է տեսնել միայն վատը և չտեսնել նաև լավը»,- ասել է Մելիքբեկյանը, որը ՀՖՖ նախագահի պաշտոնը Արմեն Մելիքբեկյանը զբաղեցնում է 2019 թվականից։

Հիշեցնենք՝ Մելիքբեկյանը նաև հայտարարել է, որ ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, որի համար օգտագործվում են մեծ ռեսուրսներ և մեդիադաշտ, իսկ որոշ մարդկանց համար, ըստ նրա,  երազանք է դարձել՝ հայտնվել ՀՖՖ նախագահի աթոռին:

 

Լրահոս

Դիտել ավելին