Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Արաղչին քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում

17 Ապրիլ, 2025 14:45
Լավրովն ու Արաղչին քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ապրիլի 17-18-ին, ի թիվս այլնի, քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ապրիլի 17-18-ն Իրանի արտգործնախարարության ղեկավարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկերոջ հետ:

Նրանք կշարունակեն կարծիքների մանրակրկիտ փոխանակումն արդի միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում, Հրավային Կովկասում և Կասպից ծովում իրադրությունը»,- ասել է դիվանագետը։

Լրահոս

Դիտել ավելին