Բելառուսի մայրաքաղաքում հայ մեծ զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ևս երկու զորահրամանատարների՝ գեներալ Գեորգի Զախարովի և մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկիի անվան դպրոցներ են բացվել։
Այդ արարողության համար ապրիլի 15-ին Մինսկ են ժամանել Հովհաննես Բաղրամյանի թոռներ Իվան Բաղրամյանը և Կարինե Նաջարովան։
Այս մասին հաղորդում է «Настаўніцкая газета» պարբերականը։
Ի պատիվ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվանակոչվել է Մինսկի թիվ 148 դպրոցը։ Բացի այդ, նշվել է, որ Մինսկի Սևեռնի Բերեգ միկրոշրջանի փողոցներից մեկը նույնպես կանվանակոչվի ի պատիվ Հովհաննես Բաղրամյանի։