Կարևոր իրադարձություններ

20 օր չվերականգնվող փոս՝ Տիգրան Ավինյանի հանձնարարականի պայմաններում

17 Ապրիլ, 2025 16:15
20 օր չվերականգնվող փոս՝ Տիգրան Ավինյանի հանձնարարականի պայմաններում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ իր հանձնարարականով եթե վարչական շրջաններում թե՛ «Վեոլիա ջուր»-ը, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, թե վարչական շրջանների կոմունալ բաժնի աշխատակիցները ասֆալտ են փորում, իբրև թե խնդիրը լուծելու համար, ապա այդ խնդիրը վերացնելուց հետո 1-2 օրվա ըանթացքում պարտադիր պետք է ճանապարհը բերեն նախկին տեսքին, այն է՝ ասֆալտապատեն: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
 
Մինչդեռ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Շահումյան 4-րդ փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Ախպարաշենի սկզբնամասում 20 օր է՝  հսկայական փոսը պատուհաս է դարձել քաղաքացիների ու վարորդների համար: 

Լրահոս

Դիտել ավելին