Կարևոր իրադարձություններ

Հրաչյա Զաքոյանը հաստատվեց Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում

17 Ապրիլ, 2025 18:40
Հրաչյա Զաքոյանը հաստատվեց Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունը ապրիլի 17-ի նիստում հաստատել է Հրաչյա Զաքոյանի թեկնածությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում:

Նրա թեկնածությունը նիստին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Զաքոյանն ավելի քան 30 տարվա մասնագիտական և ակադեմիական գործունեության ստաժ ունի:

Եղել է բուհի պրոռեկտորը, նախորդիվ կատարել է նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

2025 թվականի մարտի 19-ին տեղի էր ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել էին 4 հավակնորդ:

Գաղտնի քվեարկության արդյունքում 19 կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը:

Լրահոս

Դիտել ավելին