Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուս գործընկերների հետ նրա խորհրդակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության և միջազգային ասպարեզում փոխգործակցության խթանման հարցերը։
Հնարավոր է քննարկվի նաև Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը։
Արաղչին Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը։