Կարևոր իրադարձություններ

Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը

09 Ապրիլ, 2025 15:25
Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը

Համաշխարհային ֆոնդային բորսաներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վիճահարույց մաքսատուրքերի պատճառով գրացվող անկումների ֆոնին ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունն առաջ է անցել Apple-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկարժեք  ընկերությունը: Այս մասին գրում է cnbc.com-ը:

Պատճառն այն է, որ Apple-ի շուկայական արժեքը Թրամփի սահմանած մաքսատուրքերի և դրա հետևանքով արժեթղթերի գնի նվազման պատճառով կրճատվել է և այժմ 2,59 տրիլիոն դոլար է: Իսկ Microsoft-ի շուկայական արժեքը գնահատվում է 2,64 տրիլիոն դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի մաքսատուրքերից առավել շատ տուժողներից է Apple-ը, քանի որ արտադրական գործընթացում կախում ունի Չինաստանի: Իսկ Չինաստանից ապրանքների ներկրման համար Թրամփը սահմանել է ամենաբարձր մաքսատուրքերը:

Լրահոս

Դիտել ավելին