ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմում ընտրվելու կապակցությամբ։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն՝ հիշեցնելով, որ ընտրությունները կայացել են ապրիլի 3-ին Բելգրադում ՈւԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսի շրջանակներում։
«Հարգելի՛ Արմեն, սիրելի՛ ընկեր,
Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում ընդգրկվելու կապակցությամբ:
Բելգրադում անցկացված վերջին ընտրությունները նշանավորվում են մեր կազմակերպության համար հետաքրքիր նոր շրջանով, իսկ Ձեր հաջող քարոզարշավը հստակ վկայությունն է այն հարգանքի և վստահության, որը Դուք վաստակել եք եվրոպական ֆուտբոլային համայնքում տարիների ընթացքում:
Դուք առաջին անգամ եք ստանձնում այս պաշտոնը, սակայն Ձեր հեղինակությունն առաջնորդում է Ձեզ:
Ձեր ձայնը, ազնվությունն ու ֆուտբոլի նկատմամբ ունեցած նվիրվածությունն իրական արժեք կլինեն Կոմիտեում աշխատելու ընթացքում: Ես անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին:
Ձեր թարմ հայացքը ու յուրօրինակ տեսանկյունից եկող խորհուն մոտեցումը, անկասկած, հենց սկզբից կարևոր ազդեցություն կունենան: Մաղթում եմ ձեզ հաջողություն այս կարևոր և պատասխանատու աշխատանքում», - իր նամակում նշել է Ալեքսանդր Չեֆերինը: