Կարևոր իրադարձություններ

Չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշմանը. Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին

15 Ապրիլ, 2025 14:35
Չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշմանը. Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին

«Ես վերահաստատում եմ՝ Խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ պատրաստ եմ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Ադրբեջանի հետ համատեղ դիմումը:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Տրամաբանությունն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն, մյուսներն էլ տրամաբանորեն պիտի համաձայնեն: Չնայած՝ մեկ է, էլի չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշման նկատմամբ»,- նշել է Փաշինյանը

Վարչապետի խոսքով՝ ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսինքն՝ 1 դեմն արդեն իսկ հիմք է, որպեսզի որոշումը չկայացվի, ինչը նշանակում է, որ բոլորը, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, պետք է համաձայնեն այդ քայլին:

 

Լրահոս

Դիտել ավելին