Կարևոր իրադարձություններ

Միքայել Սրբազանը մասնակցում է Վարդան Ղուկասյանի երդմնակալությանը

19 Ապրիլ, 2025 11:47
Միքայել Սրբազանը մասնակցում է Վարդան Ղուկասյանի երդմնակալությանը

Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունենում նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալությունը:

Քաղաքապետի երդմնակալությանը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Միքայել Սրբազանը ելույթ ունեցավ և շնորհավորեց նորընտիր քաղաքապետին: «Շնորհավորում ենք մեզ բոլորիս ու մեր կողմից Գյումրու քաղաքապետին այս ծանր պաշտոնն այս ծանր պահին ստանձնելու կապակցությամբ: Եթե անկեղծ լինեմ՝ շնորհավորելու բան չկա քաղաքապետին, մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը:

Բայց այն լուծը, որ պարոն Ղուկասյանը քաշելու է, շատ ծանր է ու պարտավորեցնող»,- ասաց Միքայել Սրբազանը:

Նա ասաց, որ ուղիղ 20 տարի է՝ չի մասնակցել քաղաքապետների երդմնակալության արարողություններին, վերջինը երբ մասնակցել է եղել է 2005 թվականին:

Լրահոս

Դիտել ավելին