Կարևոր իրադարձություններ

Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

19 Ապրիլ, 2025 11:30
Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին առաջիկա ամիսներին՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյային և խնդրին ծանոթ երկու անձանց, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իսրայելը չի ​​բացառել առաջիկա ամիսներին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, թեև նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս պատրաստ չէ աջակցել նման քայլին»,- ասվում է հոդվածում։

Գործակալությունը մանրամասնում է, որ Իսրայելը Սպիտակ տանն առաջարկներ է ներկայացրել տարբեր ինտենսիվության իրանական միջուկային օբյեկտների դեմ գործողությունների, այդ թվում՝ օդային հարվածների և հատուկ նշանակության ուժերի կիրառման վերաբերյալ։

Լրահոս

Դիտել ավելին