Ուզում եմ մեր քաղաքապետին մաղթել մոտակա աշխատանքի ժամանակ դրսևորել սկզբունքայնություն բոլոր հարցերի շուրջ, որի մասին խոսում է, ուժ, համբերատարություն, իմաստություն և քրիստոնեական բարություն։
Այս մասին հայտարարել է «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Ես շատ կուզեմ, որ այս տարիները հետագայում պատմության մեջ հիշվեն, որպես նոր սկզբի, նոր վերածննդի տարիներ ոչ միայն հայրաքաղաքի, այլ նաև՝ ՀՀ-ի համար»,-ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնել է Գյումրու քաղաքապետի պաշտոնը։