Կարևոր իրադարձություններ

Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Տիտով

19 Ապրիլ, 2025 14:00
Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Տիտով

Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի։

Այս  մասին ասել է Գյումրիում ՌԴ հյուպատոս Իգոր Տիտովը  Գյումրու նորընտիր քաղաքապետի երդմնակալությունից հետո։

«Հուսով եմ, որ խնդիրների լուծման մոտեցումներում ձեր գիտելիքներն ու ինքնուրույնությունը կդառնան մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, Գյումրու և Ռուսաստանի տարածաշրջանների համագործակցության գրավականը»,– ասաց նա:

Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանի փորձը, կառավարելու տաղանդը և կազմակերպչական ունակությունը թույլ կտան նոր ձեռքբերումների հասնել այս պատասխանատու պաշտոնում։

Լրահոս

Դիտել ավելին