Ապրիլի 19-ին, ժամը 12:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։