Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից. Բայրամով

19 Ապրիլ, 2025 17:00
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը երկու կողմերի ջանքերի արդյունք է, և փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի վերջնական փուլը։

«Հիմա ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից։ Երբեմն հայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու իրենց մտադրության մասին։ Սակայն մանրամասները, օրինակ՝ թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ են», - ասել է նա։

Լրահոս

Դիտել ավելին