Կարևոր իրադարձություններ

Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

19 Ապրիլ, 2025 18:26
Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ կարծում է, որ դրանք կառուցողական են և արդյունավետ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Բանակցությունների տևողությունը կախված է դրանց առաջընթացից: Ինչ վերաբերում է մեզ, ապա Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն այս ճանապարհը սկսել է լիակատար լրջությամբ, և քանի դեռ հավատում ենք, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական և արդյունավետ, մենք դրանք կվարենք»,-նշել է նա։

Բաղայիի խոսքով,  Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը՝ դրանք չվերսկսելու երաշխիքներով։ 

Լրահոս

Դիտել ավելին