ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ ժամանել է Հռոմ՝ մասնակցելու Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը։
«Հենց նոր վայրէջք կատարեցի Հռոմում։ Հաջող օր է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում և հանդիպումներում», -գրել Է Թրամփը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ ևս ժամանել է Հռոմ։
Ավելի վաղ Թրամփն արձագանքել էր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, կարճ պատասխանելով լրագրողների հարցին. «Հնարավոր է»։
Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար Հռոմ է այցելել նաև Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։