Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

26 Ապրիլ, 2025 18:00
Փաշինյանն Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը:

Հայտնում են Կառավարությունից։
 
«Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին:

էքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես նաև կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքները, քաղաքացիական կրթության, ՔՀԿ ներկայացուցիչների տաղավարներ։ Ցուցադրությունն ուղեկցվել է վարպետաց և մասնակցային դասերի անցկացմամբ:

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ապարանում երիտասարդների համար հանդես են եկել բանախոսություններով:

Լրահոս

Դիտել ավելին