Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

26 Ապրիլ, 2025 15:18
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ՀՀ մարզերում ապրիլի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ։

Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում ապրիլի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 27-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Լրահոս

Դիտել ավելին