Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

23 Ապրիլ, 2025 08:18
«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական կուլիսներում քննարկվում է հարցը, թե ում գործուղել Սահմանադրական դատարան` Վահե Գրիգորյանի փոխարեն:

Վերջին ամիսներին մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվել, սակայն կարծես թե վերադարձել են ամենաառաջին թեկնածուին` «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, որն իր հարցազրույցներում չի հերքել, որ իրեն տեսնում է ՍԴ-ում։ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել։

Հիշեցնենք, որ թեկնածու է դիտարկվում նաեւ դատավոր Կարապետ Բադալյանը` Վահե Գրիգորյանի մոտ ընկերը, որի հետ ժամանակին համատեղ փաստաբանություն էր անում, եւ որը դատավոր է նշանակվել 2018-ից հետո: Նա Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, եւ Հակակոռուպցիոն դատարանում նրան է մակագրվում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած կանխակալ մոտեցում ունի նախկինների նկատմամբ եւ բազմաթիվ հարցազրույցներ է տվել նրանց դեմ։

Հիշեցնենք․ ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «բարձր մասնագիտական, բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ» իրավաբանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին