Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հռոմում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Երկու երկրների նախագահները քննարկել են խաղաղության հետագա ջանքերը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան X սոցիալական ցանցում հրապարակել է երկու նախագահների լուսանկարը և այն մակագրել. «Ի՞նչ է կատարվում հիմա. Զելենսկին և Մակրոնը դեմ առ դեմ՝ հետագա խաղաղության ջանքերի վերաբերյալ»։