Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով Օմանի միջնորդությամբ այդ երկրի մայրաքաղաք Մասկատում սկսվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ՝ երրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։
Իրանական պատվիրակությունը գլխավորում էր այդ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը։
Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը կգլխավորի տեխնիկական խորհրդատվությունների փորձագիտական խումբը։ Խորհրդատվական հանդիպմանը Իրանը կներկայացնեն փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։