ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ հրադադար է հայտարարել:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հումանիտար նկատառումներով կդադարեցնեն ռազմական գործողությունները լույս մայիսի 8-ի կեսգիշերից մինչև լույս մայիսի 11-ի կեսգիշեր:
«Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները դադարում են: Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին: Կիևի կողմից հրադադարի խախտման դեպքում ռուսական զորքերը կտան համարժեք և արդյունավետ պատասխան:
Մոսկվան ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը խաղաղ բանակցություններին առանց նախապայմանների՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի բուն պատճառների վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը», - ասված է հաղորդագրությունում։