Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր երկու տարբեր հիմնարկների պաշտոնատար անձանց է ձերբակալել կաշառք ստանալու գործով:
Այս մասին Shabat.news-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՊԵկ»-ից ձերբակալվել է են 2 անձինք, կաշառք ստանալու մեղադրանքներով, նրանցից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է։ Մյուս գործով քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, նրանցից մեկը ոստիկանության Աշտարակի հաշվառման քննական բաժնի աշխատակից է, նա ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը։
Shabat.news-ի ձերբակալվածներից մեկը տնտեսվարող է, որը 4 մլն դրամ կաշառք է տվել ՊԵԿ հարկային տեսուչին, որ իր ընկերության խախտումները չարձանագրի, իսկ ՆԳՆ աշխատակիցն էլ Արտաշատի հաշվառման քննական բաժնից է, որը մոտ 250 հազար կաշառք է վերցրել, որ անօրինական կերպով վարորդական իրավունք տա քաղաքացուն:
Նրա հետ միասին ևս երեք հոգի է ձերբակալվել` կաշառք տվողն ու օժանդակող անձինք: