Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», - ասել է Ուշակովը։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ մայիսի 9-ին Մոսկվա կժամանեն 26 երկրների և երեք չճանաչված պետությունների ղեկավարներ։
Հյուրերի շարքում սպասվում էր նաև Ալիևը: