Կոկորդի ցավն առաջանում է կոկորդի բորբոքումից, որը պայմանավորված է բակտերիալ, վիրուսային ինֆեկցիայով կամ վնասվածքով: Հաճախ կոկորդի ցավը զուգակցվում է հարբուխով և անցնում է 2-3 օրից, անկողնային ռեժիմ պահպանելով և մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելով միայն:
I Միջոց՝ տնային պայմաններում կոկորդի ցավից ազատվելու համար
Սառնաշաքար (леденцы) – Սրանցից շատերը պարունակում են դեղաբույսեր, կիտրոն կամ մեղր, ինչպես նաև ցավազրկողներ: Վերջիններս սառեցնում են կոկորդը, որպեսզի դուք քիչ ցավ զգաք: Սակայն չի կարելի օգտագործել այն ավելի քան երեք օր, քանի որ կարող են քողարկել լուրջ բակտերիալ ինֆեկցիաներ:
Կոկորդի սփրեյներ – սրանք ևս, սառնաշաքարների (леденцы) նման օգնում են թեթևացնել ցավը, հանել կոկորդի լորձաթաղանթի գրգռվածությունը:
II Ընդհանուր մեթոդներ կոկորդի ցավը բուժելու համար
Շատ հանգստացեք, փորձեք քնել օրվա ընթացքում, եթե դա հնարավոր է: Ընդհանուր առմամբ, քնեք օրական 12-13 ժամ: Հաճախակի լվացվեք և հականեխիչ հեղուկով մաքրեք ձեռքերը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր ձեռքերը համարվում են բազում բակտերիաների զարգացման համար լավ միջավայր: Մենք ձեռքերով դիպչում ենք դեմքին, ինչն էլ մեծացնում է բակտերիաների տարածման հավանականությունը: Խմեք շատ հեղուկներ, հատկապես ջուր: Տաք ջուրը քչացնում է կոկորդում լորձը, ինչպես նաև հանում է գրգռվածությունը:
Ընդունեք ցնցուղ յուրաքանչյուր առավոտ և երեկո. հաճախակի տաք ցնցուղը օգնում է թարմացնել մարմինը, իսկ գոլորշին մեղմացնում է ցավը:
III Մթերքներ, որոնցից պետք է խուսափել, եթե կոկորդի ցավը չի անցնում
IV Նշաններ, որ կարիք կա բժշկական օգնության
1. Եթե կոկորդի ցավը տևում է ավելի քան 3 օր:
2. Նշաններ, որ խոսում են ֆարինգիտի մասին:
3. Նշաններ, որ վկայում են մոնոնուկլեոզի մասին
Մոնոնուկլեոզը հարուցվում է Էբշտեյն Բարի վիրուսով և որպես կանոն, հանդիպում է դեռահասների և երիտասարդների մոտ: Նշանները հետևյալն են.
Աղբյուրը՝ Doctors.am