Կարևոր իրադարձություններ

Ողջ ճշմարտությունը Պանամայի օֆշորային ֆինանսական հատվածի մասին

17 Մայիս, 2016 03:16
Ողջ ճշմարտությունը Պանամայի  օֆշորային ֆինանսական հատվածի մասին

Այս հոդվածում  կխոսեմ Պանամայի օֆշորային ծառայությունների մասին: Կան ութ բաներ, որոնց մասին Պանամայում ձեր փաստաբանը կամ իրավաբանը կարող է լռել:

     Մինչ Պանամայի կորպորացիային գրանցվելը և Պանամայում կորպորատիվ բանկային հաշիվ բացելը անհրաժեշտ է իմանալ բոլոր որոգայթների մասին:

     Պանամայում օֆշորային բիզնեսը մեկդարյա պատմություն ունի: Այն բարի համբավ ունի՝ որպես զարգացած միջազգային ֆինանսական կենտրոն:

      Պանամա Սիթիում կարելի է լսել «էլեկտրոնային կոմերցիա» արտահայտությունը: Դա նրանից է, որ ինտերնետ դարաշրջանը այնտեղ գրկաբաց ընդունվեց և դարձավ  միջազգային առցանց առևտրի խոշոր հանգույց:

       Սակայն այն ինչ փայլում է, դեռ ոսկի չէ: Ահա 8 փաստ, որ Պանաման պետք է հաշվի առնել որպես իրավասություն սեփական բիզնեսի համար ընտրելու ժամանակ:

  1. Պանամայի իրավաբանները, փաստաբանները ու օֆշորային խորհրդատուները Պանամայում միշտ խորհուրդ են տալիս միայն Պանաման ու ոչինչ՝ բացի Պանամայից:

Առաջին հայացքից սա բնական է թվում, բայց կզարմանաք, եթե իմանաք, թե ինչքան մարդ է գալիս այստեղ՝ առանց համեմատելու այն այլ իրավասուների հետ: Ես ինքս էլ խորհուրդ կտամ Պանաման, բայց… մի շարք այլ օֆշորներում կան առավել արդյունավետ հարկային պլանավորման ռազմավարություններ:

  Մարդկանց 99%-ը առաջարկում են Ձեզ գրանցել Պանամայի կորպորացիային: Սա է նրանց վաստակելու հիմնական ճանապարհը և հետևաբար, օֆշորային մասնագետների համար կարևոր չեն ձեր անձնական տվյալները, քաղաքացիությունը: Նրանց համար կարևոր է փակել վաճառքը և ստանալ ընկերության գրանցման գումարը: Պանամացի իրավաբաններից չակնկալեք երկկողմանի խորհուրդներ՝ ձեր բիզնեսի կամ խնայողությունները պաշտպանելու վերաբերյալ, հատկապես չակնկալեք ռազմավարություն ձեր սեփական երկրում գրանցված ընկերությունների վերաբերյալ:  Պանամայի իրավաբաններն ու փաստաբանները վերապատրաստվել են խորհուրդ տալ հաճախորդներին բացառապես իրենց երկրի օրենքների մասին և իրավունք չունեն խորհրդատվություն անցկացնել միջազգային բիզնեսի գործարքների, ինչպես նաև Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների օրենսդրության վերաբերյալ:

  Այդ պատճառով էլ կորպորացիայի և բանկային հաշվի համապատասխանությունը հասկանալու համար անհրաժեշտ է դիմել սեփական երկրի փաստաբանի կամ հաշվապահի:

 Բնականաբար, ցանկացած օֆշորային ընկերության գրանցման դեպքում պետք է ծանոթ լինել մանրամասներին:

2.Պանամայի կորպորացիայի տարեկան ֆինանսական պարտավորությունները հասկանալու կարևորությունը

Պանամայում կա, այսպես կոչված, արտոնության հարկ, որը պանամական կորպորացիան պետք է վճարի կառավարությանը տարին մեկ անգամ: Այնուհետև՝ անվանական տնօրենների,  Պանամայի գրասենյակում  տեղական գործակալի որոշակի վճար, որտեղ գրանցված է ձեր պանամական կորպորացիան: Որոշ օֆշորային ծառայությունների պրովայդերներ պարտաճանաչորեն ու նախօրոք վճարում են, որոշներն էլ սնանկանում, անհետանում են, փակում բիզնեսը և պարզապես կորցնում կոնտակտային հաճախորդներին: Պանամայում որոշ փաստաբաններ մեծահասակ են, կարող են նույնիսկ մահանալ՝ առանց ժամանակին փոխանցելու ձեր գործերը: Հազվադեպ, բայց կան դեպքեր, երբ մատակարարը ձեզանից ստանում է հարկային նվազեցման վճարը, բայց դա չի փոխանցում:

Դա կհանգեցնի տուգանքի: Այն ձեր ընկերությունը կդարձնի ոչ ակտիվ: Հնարավորություն չեք ունենա ապագայում պանամական կորպորացիայի կառուցվածքի փոփոխություններ կատարել կամ ստանալ փաստաթուղթ: Բանկերը հաճախ են պահանջում փաստաթուղթ պանամական ընկերության ակտիվ լինելու մասին: Ձեր հաշիվը կարող է կասեցվել, և մինչ կկարողանաք ձեռք բերել ռեգիստրի անհրաժեշտ վկայականը, կվճարեք մի քանի անգամ ավել հարկային տուգանք:

Պահանջե՛ք բոլոր փաստաթղթերի պատճենները:

3.Պանամական փաստաբանները Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի փաստաբանների նման չեն աշխատում

Պանամայում  կան մի շարք լուրջ խոշոր իրավաբանական ընկերություններ, որոնք վայելում են միջազգային ամենաբարձր չափանիշներին համապասխան գերազանց հեղինակություն: Գործում են նաև փոքր իրավաբանական ընկերություններ՝ անհատական ​​պրակտիկա ունեցող իրավաբաններ, սակայն կան նաև ճիշտ հակառակ գործունեությամբ աշխատող փաստաբաններ:

Փաստաբանի կողմից ուղղորդվող օրենքներն ու կանոնակարգերը կարող են տարբերվել ձեր երկրի օրենքներից:

Պետք է տեղյակ լինել, որ այս փաստաբաններին բնորոշ չէ գործել  հաճախորդների միջոցներով կամ տրամադրել ավանդին առնչվող ծառայություններ: Պանամայի փաստաբանները պատասխանատվության չեն ենթարկվի մասնագիտական անփութության համար: Անհրաժեշտ է հավաստի տեղեկություններ ունենալ այն իրավաբանական ընկերության մասին, ում կդիմեք:

4. Հարաբերությունները հաճախորդների հետ, բիզնեսի մշակույթը ու Պանամայի գործարար միջավայրը

Պանամայում բիզնեսը շատ ավելի կախված է անհատական ​​շփումներից: Պանամա գալով և անգամ անգլերենի իմացությամբ՝ Պանամայի բանկում դուք կբախվեք  դժվարությունների ու անձնական կամ կորպորատիվ բանկային հաշիվների բացման ձգձգումների, եթե դուք գալիս որպես հաճախորդ փողոցից՝  առանց պրոֆեսիոնալ կամ գոյություն ունեցող հաճախորդի առաջարկության: Լավ է ստանալ նախնական առաջարկություն: Դրանից հետո Պանամա գալով մեծ հնարավորություն կընձեռվի ձեզ տեղում ծանոթանալու Ձեր բանկիրի հետ:

  Բանկիրը կզննի ձեր հագուստը, խոսելաձևն ու պահվածքը: Կուսումնասիրի բիզնես պլանը և հաճախականության ու չափի գործարքների մասին ձեր կանխատեսումները: Նրա համար կարևոր է գործարքների որակն ու քանակը, որը պոտենցիալ պատրաստվում եք իրականացնել բանկում: Ավելի լավ է գերագնահատել կանխատեսվող շրջանառությունը, քան թերագնահատել այն: Բանկիրը ձեզ կուղղի հարցեր, որպեսզի հասկանա ձեր մտադրությունների ու ծրագրերի լրջությունը և կգնահատի, թե արդյոք դուք պրոֆեսիոնալ եք իրենց ոլորտում:

Բանկիրները վստահ են, որ, Պանամայում հաճախորդի համար հաշիվ բացելով, նրանք ապահովում են հաճախորդների սպասարկումը, և ոչ թե հակառակը:

Որոշ մասնագետներ կփորձեն համոզել, որ հեռակա հաշիվներ բացել Պանամայում հնարավոր չէ: Ես տրամադրում եմ նման ծառայություններ, սակայն խորհուրդ եմ տալիս գալ Պանամա;

5.Փողն ասում է ինքն իր մասին, այդ թվում՝ Պանամայի բանկերում

Կան հաճախորդներ, որոնք անուշադիր են առաջարկվող $ 1000 կանխավճարին: Դրանք նոր հաճախորդներն են, որոնք պետք է շահեն Պանամայի բանկի վստահությունը և հեշտացնեն հարաբերությունների սկիզբը: Պանամայի շատ բանկեր էլ չունեն ֆիքսված նվազագույն նախնական ավանդ, բայց բանկերին չեն հետաքրքրում ցածր բյուջեով բացված հաշիվները, որոնք դժվար էլ ակտիվորեն օգտագործվեն: Շատերն են $ 1000 կանխավճարով հաշիվ բացում, սակայն դրանք միայն գլխացավանք են բանկերի համար:

Պանամայի բանկի հիմնական հաճախորդները Ռուսաստանից և Հյուսիսային Ամերիկայից են: Պանաման Լատինական Ամերիկայի խոշորագույն ֆինանսական կենտրոնն է, և  օֆշորային գումարի մեծ մասը գալիս է Կոլոմբիայից և Վենեսուելայից: Դրանք այս երկրների հարուստ քաղաքացիներն են:

Իսկ եթե դուք էլ կցանկանաք ներդնել յոթ նիշանի գումար, ապա ձեր ոտքերի տակ կլինի կարմիր գորգը, և նրանք էլ կխաղան ձեր կանոններով:

Եթե դուք լինեիք բանկի մենեջերը, ապա կընտրեի՞ք 1000 դոլար կանխավճարով խաբեբա հաճախորդին Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից, թե կհետաքրքրվեի՞ք 1000000 դոլար կանխավճար ներկայացնող հաճախորդով, որը Վենեսուելայից է: Դրա համար էլ բանկիրը պետք է ունենա պրոֆեսիոնալիզմ, լրջություն ու հարգանք: Պետք չէ համեմատել Պանամայի  բանկային համակարգը այլ երկրների բանկերի հետ:

6.Անվանատեր տնօրենները կարող են որդեգրել Պանամայի կորպորացիայի ու բանկային հաշիվների վերահսկողությունը, եթե դուք չեք կառուցում Պանամա կորպորացիան ճիշտ ճանապարհով

Պանամայում տարածված պրակտիկա է, և առավել հարմար է օգտագործել անվանական տնօրեններ, քանի որ պահանջվում է 3 տնօրեն ու իսպաներեն վավերացված փաստաթղթեր, ապա այստեղ բոլորը, առանց բացառության, իրենց քարտուղարներին օգտագործում են որպես անվանական տնօրեններ: Նման տնօրենների օգտագործումը ավելի արագ ու ավելի էժան է: Բացի դրանից՝ որոշ ընկերությունների սեփականտերեր չեն ցանկանում համացանցում հրապարակվել որպես ընկերության տնօրեն:

Ընկերության տնօրենի գրանցումից հետո հաճախորդի անունով թողարկվում է լիազորագրեր, որոնցով վերջինս իրավունք ունի բացելու կորպորացիայի բանկային հաշիվ:

Ճշմարտացի չէ որոշ փաստաբանների կողմից ասվածը, թե իբր դուք միակն եք, ով իրավունք ունի ստորագրելու որպես Պանամայի ընկերությունը ներկայացնող:

Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց տրամաբանենք.եթե անվանական տնօրենները կարող են բանկում ստորագրել, ապա ցանկության դեպքում  նրանք կարող են չեղյալ համարել ձեր լիազորագիրն ու տեղեկացնել բանկին: Բանկին ոչինչ չի մնա անելու, քան փակել ձեր օնլայն հաշիվը և հնարավորություն տալ ներկայացնելու նոր մարդու: Բանկը կարող է նաև մերժել նոր անձանց ստորագրելու իրավունքը, սակայն այդ դեպքում նրանք պարտավոր կլինեն փակել հաշիվը և վճարել ողջ մնացորդը տնօրեններին:

Պանամայի օրենքներով չի ընդունվում անվանատեր տնօրեն, որը որպես  իրավաբանորեն գրանցված ու գործունեություն ծավալող գոյություն չունի:

Բարեբախտաբար, այս խնդիրը ունի շատ պարզ լուծում. թույլ մի տվեք, որ անվանական տնօրեններն իմանան, որ դուք ունեք հաշիվ ցանկացած բանկում: Իրավաբանի միջոցով գրանցման դեպքում էլ պետք չի նրան ամեն ինչ տեղեկացնել: Անհրաժեշտ է միայն գտնել բանկ, ով կպահանջի միայն ձեր ստորագրությունը: Պանամայի բանկերը միշտ պահանջում են անվանատեր տնօրենների ստորագրություններ: Այդ պատճառով էլ ես առաջարկում եմ բացել հեռակա բանկային հաշիվներ Անդորրայում, Բելիզում, Շվեյցարիայում, Գրենադիններում, Կիպրոսում ւ Տանզանիայում:

Պանամայում բանկային հաշին ունենալու ցանկության դեպքում առաջարկում եմ դրանք բացել միայն արտասահմանյան բանկային ներկայացուցչություններում՝ լուրջ կանխավճարով:

Պանամական բանկային հաշիվ ունենալու լավագույն պաշտպանությունը Պանամայից դուրս այն ստեղծելն է:

7. Պանամայի կորպորացիան ներկայացնող բաժնետոմսերը կարող են լինել խնդիրների աղբյուր

Շատ օֆշորային տարածքներում արգելված բաժնետոմսերը դեռևս առկա են, մատչելի և թույլատրելի Պանամայի օրենսդրության կողմից: Առաջին հայացքից դրանք լավ է ունենալ անանուն կերպով: Այն իրենից ներկայացնում է կանխիկ գումար: Ով ունի բաժնետոմս, նա էլ ընկերության սեփականատեր է: Պետք է  իմանալ, որ, առաջինը՝ բանկերն ու ֆինանսական հաստատությունները պարտավոր են իմանալ, թե ով է շահույթի վերջնական ստացողը, և երկրորդը՝ եթե նման արժեքավոր փաստաթուղթը կկորի, կգողացվի կամ պատահաբար կոչնչացվի, ապա բաժնետոմսերը վերահրապարակելը բավականին դժվար է: Դա, իրոք, բարդ իրավական գործընթաց է, և ոչ բոլորը դա կանեն:

8. Եղե՛ք ուշադիր և մտածե՛ք այն մասին, թե ինչ ու ում հետ եք խոսում Պանամայում

Ես չգիտեմ այս վարքագծի պատճառը, բայց թե ինչպես են ասում իրենց գաղտնիքները տղամարդիկ, զարմանալի է: Չեմ կարողանում լսել գարեջրի շուրջ ծավալված իրենց օֆշորային ռազմավարությունների պարծանքները: Այն հնարավոր է լսել և՛ ռուսերենով, և՛ անգլերենով: Պետք չէ դիմել ռիսկի՝ հաշվի չառնելով, որ կողքինդ գուցե հարկային ծառայության աշխատակից է:

 

Ո՞ր բանկն է Պանամայում ամենալավը

Պանամայում կան հարյուրավոր բանկեր, որոնք մասնագիտանում են տարբեր բիզնես ոլորտների բանկային ծառայությունների հարցերում: Եթե դուք Պանամայում եք և գտել եք բանկ, որը մասնագիտացված է հիմնականում ձեր բիզնեսի ծառայություններում, ապա դուք գտել եք ամենալավ բանկը:

Մյուս լավ բանկը ձեր վստահելի ընկերների կամ բիզնես գործընկերների առաջարկած բանկն է, որը և նրանք ձեզ կառաջարկեն:

Ռուսաստանի քաղաքացիների համար այն HSBC-ն է, բայց եթե ԱՄՆ-ի և Եվրոպայի ձեր գործընկերները չեն ցանկանա թափանցիկություն, ապա պետք է մասնաճյուղեր փնտրել ԱՄՆ-ի կամ ձեր գործընկերոջ երկրում:

Եթե ինքնուրույն եք Պանամայում, ապա ես խորհուրդ եմ տալիս Multibank-ը, Credicorp-ը և Banvivienda-ն: Որպես նոր հաճախորդ՝ Credicorp-ը այլևս ընդունում ԱՄՆ քաղաքացիներին, փոխարենը ընդունում է Ռուսաստանի քաղաքացիներին: Multibank-ն ու Banvivienda-ն ընդունում են և՛ ԱՄՆ, և՛ Ռուսաստանի քաղաքացիներին: Եթե դուք ունեք մշտական բնակության իրավունք Պանամայում, ապա անպայման այցելեք Banco General:

 

Թարգմանությունը՝ shabat.am

Լրահոս

Դիտել ավելին