Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին Ազգային տոնի առթիվ, որում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։
Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հավատացած եմ, որ ձևավորված բազմաշերտ համագործակցությունն ապագայում առավել կընդլայնվի՝ նպաստելով մեր երկրների բարգավաճմանն ու առաջընթացին։
Ուրախ եմ արձանագրել, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում նախատեսվում է Հայաստան-Արգենտինա գործարար համաժողովի անցկացումը: Օգտվելով առիթից՝ պատիվ ունեմ Ձեզ վերահաստատելու համաժողովի օրերին կամ Ձեզ համար ընդունելի այլ ժամկետներում Հայաստան այցելելու հրավերը:
Համոզված եմ, որ Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կհանդիսանա քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու և առավել հավակնոտ օրակարգ նախանշելու համար»: