Կարևոր իրադարձություններ

«Արարատ-73»-ի մարզիչ ու խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը տոնում է 90-ամյա հոբելյանը

12 Հոկտեմբեր, 2016 23:11
«Արարատ-73»-ի մարզիչ ու խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը տոնում է 90-ամյա հոբելյանը

Օլիմպիական չեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը նշում է 90-ամյա հոբելյանը:

 


Ինչպես ներկայացնում է ՌԴ Առաջին հեռուստաալիքը, Խորհրդային ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը պաշտոնական հանդիպումներում 245 խաղ է անցկացրել`Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կազմում և 160 գոլ է խփել: Դա ակումբի գոյության ողջ պատմության ընթացքում լավագույն ցուցանիշն է:

ԽՍՀՄ առաջնությունների եռակի լավագույն ռմբարկու Սիմոնյանը 1956-ին իր անունը հավերժացրել է ֆուտբոլային պատմության էջերում` թիմակիցների հետ մեկտեղ ոսկյա մեդալի արժանանալով Մելբուրնում:

Հաջողակ ֆուտբոլիստ և «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը արժանացել է նաև ՖԻՖԱ-ի շքանշանի:

Լրահոս

Դիտել ավելին