Կարևոր իրադարձություններ

Երես առա՞ծ, թե՞ երջանիկ ուսանողներ. Դուբայի համալսարանի ավտոկայանատեղին (լուսանկարներ)

19 Նոյեմբեր, 2015 01:00
Երես առա՞ծ, թե՞ երջանիկ ուսանողներ. Դուբայի համալսարանի ավտոկայանատեղին (լուսանկարներ)

Դուբայի Ամերիկյան համալսարանի ավտոկայանատեղին տեսնելիս ընթերցողի մոտ լուրջ հարց կարող է առաջանալ՝ ուսանողներն այստեղ գալիս են սովորելո՞ւ, թե՞ իրենց մեկը մյուսից շքեղ փոխադրամիջոցներով պարծենալու համար։

Կայքը նշում է, որ նույն համալսարանի ուսանողներից մեկը՝ Մեկա Նասերը, համացանցում է տեղադրել հետաքրքիր մի ֆոտոշարք, որը հիշեցնում է լյուքս դասի մեքենաների շքերթ։

Ավտոկայանատեղիում կողք կողքի կարելի է տեսնել Rolls-Royce, Ferrari, Maserati, Porsche Cayenne, Range Rover, Bentley Continental GT, Mercedes և հարյուրավոր այլ թանկարժեք մեքենաներ։

Հետաքրքրական է, որ Դուբայի Ամերիկյան համալսարանի բոլոր ուսանողները 18-24 տարեկան են, սակայն արդեն այսպիսի մեքենաներ ունեն։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին