Ցուրտ եղանակին մեզնից շատերին է անհանգստացնում կոկորդի ցավը: Մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին պարզել ցավի պատճառը. դրանք կարող են լինել բակտերիալ, վիրուսային ինֆեկցիաները և գրգռումը: Իհարկե կոկորդի ցավը այն խնդիրներից չէ, որ «շտապ օգնության» կանչի կարիք ունի, բայց այնուամենայնիվ կան դեպքեր, երբ պարտադիր է՝
· Կոկորդը ցավում է այնքան ուժգին, որ չեք կարողանում թուքը կուլ տալ և այն ծորում է ձեր բերանից
· Կոկորդի այտուցը այնքան արտահայտված է, որ ձեզ դժվար է շնչել կամ շնչելիս լսվում են սուլող ձայներ
Բժշկի դիմելու համար բավական է ունենալ.
· 48 և ավել ժամ տևող ցավ կոկորդում, առանց հարբուխի և մրսածության նշանների,
· կոկորդում ցավն ուեկցվում է ջերմության կտրուկ բարձրացմամբ,
· կոկորդի հետին մասում երևում են խցաններ կամ թարախ,
· պարանոցային ավշային հանգույցները մեծացած են կամ պարանոցի շարժումը դժվարացած է,
Ինքնօգնության համար խորհուրդ ենք տալիս.
· Հնարավորինս կարգավորեք շնչառությունը և շնչեք քթով: Քթի միջով անցնելիս օդը տաքանում է, որն էլ պաշտպանում է կոկորդը և ձայնալարերը: Կոկորդը կարող է ցավել, երբ կա քթի փակվածություն և ստիպված եք շնչել բերանով:
· Հիվանդությունից հետո փոխեք ատամի խոզանակը, քանի որ վրան կարող են մնալ ինֆեկցիաներ:
· Ցավազրկող դեղորայքը միայն թեթևացնում է, բայց չի բուժում:
· Լարինգիտի դեպքում շշուկը կարող է առաջացնել ձայնալարերի ավելի գրգռում, քան նորմալ խոսքը: Փորձեք քիչ խոսել, որպեսզի ձայնալարերին հանգիստ տաք, իսկ եթե ինչ որ բան անհրաժեշտ է ասել՝ ասեք նորմալ ձայնով:
· Շատ հեղուկ Խմեք:
· Խոնավացրեք սենյակը:
· Մի ծխեք և խուսափեք գրգռող նյութերից
Բակտերիալ ինֆեկցիաների դեպքում.
· Կոկորդում ցավը զարգանում է արագ
· Ընդհանուր զգացությունը կտրուկ վատանում է
· Ջերմությունը բարձրանում է:
Վիրուսային ինֆեկցիաների դեպքում.
· Ընդհանուր զգացողության անկում,
· Կոկորդում ցավը զարգանում է հետզհետե,
· Ցավ ամբողջ մարմնում և գլխում,
· Թուլություն, ուժերի անկում:
Ըմպանի լորձաթաղանթի գրգռվածություն
Հաճախ կոկորդում ցավը կարող է լինել ալերգիկ ռեակցիա կամ ծխախոտի ծխի ազդեցություն, կեղտոտ կամ չոր օդի ազդեցություն Ախտանիշներն են ցավը և քերոցի զգացումը կոկորդում: Ընդհանուր վիճակը անփոփոխ է, ջերմությունը չի բարձրանում
Այլ նշաններ
Ալերգիայի դեպքում կոկորդում ցավը ուղեկցվում է քորով, արցունքահոսությամբ, փռշտոցով և քթահոսությամբ: Երբեմն զարգանում է նաև չոր հազ:
Նյութի աղբյուրը՝ doctors.am