Կարևոր իրադարձություններ

Նախընտրական քարոզարշավի հերթական կանգառները Տավուշի մարզի Աչաջուր, Իջևան և Գոշ համայնքներն են․ Գագիկ Ծառուկյան

14 Մայիս, 2026 10:35
Նախընտրական քարոզարշավի հերթական կանգառները Տավուշի մարզի Աչաջուր, Իջևան և Գոշ համայնքներն են․ Գագիկ Ծառուկյան

Նախընտրական քարոզարշավի հերթական կանգառները Տավուշի մարզի Աչաջուր, Իջևան և Գոշ համայնքներն են։Չնայած հորդառատ անձրևներին՝ մարդիկ չեն ցանկանում ընդհատել հանդիպումները։ Անկեղծ շփվում են, բարձրաձայնում իրենց համայնքներում չլուծված հարցերը, խոսում առհասարակ կառավարման համակարգում առկա խնդիրների մասին։Մարդիկ ուզում են, որ իրենց լսեն։ Ուզում են խոսել իրենց դարդ ու ցավի մասին, տեսնել իրենց խնդիրների իրական լուծումները։ Մարդիկ հոգնել են վիրավորանքներից, պիտակավորումներից ու բաժանարար գծերից։Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան։ Այնպես որ, պատրաստվե՛նք լավ փոփոխությունների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանն ու կից տեսանյութ հրապարակել․

Լրահոս

Դիտել ավելին