Կարևոր իրադարձություններ

Տիբեթական հոգեբանական թեստ

22 Նոյեմբեր, 2015 11:11
Տիբեթական հոգեբանական թեստ

Այս թեստը բավականին հետաքրքիր է ու բաղկացած է ընդամենը 3 հարցից: 
Վերցրեք թուղթ ու գրիչ ու հարցերին պատասխանելիս եղեք հնարավորինս անկեղծ ու հավատացեք, որ արդյունքներն իսկապես կզարմացնեն Ձեզ:

1. Կենդանիների անունները դասավորեք 1-5-ը հերթականությամբ՝ սկսած ամենանախընտրելիից:

Կով
Վագր
Ոչխար
Ձի
Խոզ

2. Բառերից յուրաքանչյուրի առջև գրեք դրանք նկարագրող մեկական հատկանիշ:

Շուն
Կատու
Առնետ
Սուրճ
Ծով


3. Մտածեք Ձեզ ծանոթ ու Ձեզ համար կարևոր մարդկանց մասին: Նրանց անունները գրեք այն գույնի առջև, որի հետ ասոցացնում եք այդ մարդուն (նույն անունը չկրկնել):

Դեղին
Նարնջագույն
Կարմիր
Սպիտակ
Կանաչ
Պատասխաններ` 

1. Առաջին հարցը խորհրդանշում է կյանքի տարբեր ասպեկտների կարևորությունը Ձեզ համար:

Կով` խորհրդանշում է կարիերան
Վագր` խորհրդանշում է հպարտությունը
Ոչխար` խորհրդանշում է սերը
Ձի` խորհրդանշում է ընտանիքը
Խոզ` խորհրդանշում է փողը

2. Շանը նկարագրող հատկանիշը վերաբերում է Ձեր անհատականությանը


Կատվին նկարագրող հատկանիշը վերաբերում է Ձեր զույգի անհատականությանը
Առնետը Ձեր թշնամիներին
Սուրճը` Ձեր վերաբերմունքը սեռական հարաբերություններին
Ծովը` անձնական կյանքին

3. Դեղին՝ խորհրդանշում է այն մարդուն, ով երբեք չի մոռանա Ձեզ


Նարնջագույն` մեկն, ում համարում ես քո իսկական ընկերը
Կարմիր` մեկն, ում իսկապես սիրում ես
Սպիտակ` քեզ հոգեհարազատ մեկը
Կանաչ՝ խորհրդանշում է այն մարդուն, ում կհիշեք ամբողջ կյանքում

Լրահոս

Դիտել ավելին