Կարևոր իրադարձություններ

Շիկահե՞ր, թե՞ թխահեր. Ում են նախընտրում տղամարդիկ

23 Նոյեմբեր, 2015 21:44
Շիկահե՞ր, թե՞ թխահեր. Ում են նախընտրում տղամարդիկ

Ո՞ւմ են նախընտրում տղամարդիկ` շիկահերներին, թե թխահերներին: Բոլոր ժամանակներում կանանց հուզող հավերժական հարցերից մեկն է սա: Դե, իսկ շիկահերների ու թխահերների ակնհայտ եւ գաղտնի մրցակցության մասին բոլորը գիտեն: Իրականում շատ դժվար է միանշանակ պատասխանել, թե ովքեր են ավելի սեքսուալ ու ցանկալի, քանի որ, ինչպես հայտնի է, ճաշակին ընկեր չկա, բայց որոշակի նախընտրություններ, այնուամենայնիվ, գոյություն ունեն:

 
 
 


Ի՞նչ են ցույց տալիս հարցումները

Եթե դուք բացացնում եք ձեր մազերի գույնը, որպեսզի դառնաք շիկահեր եւ դուր գաք տղամարդկանց, ապա իզուր. վերջերս անցկացված հարցումը, որին մասնակցել է 2000 տղամարդ աշխարհի տարբեր երկրներից, ցույց է տվել, որ տղամարդիկ  իրականում նախընտրում են ոչ թե շիկահերներին, այլ ճիշտ հակառակը` սեւահերներին: Հօգուտ սեւահերների քվեարկել է տղամարդկանց 60 տոկոսից ավելին, մինչդեռ շիկահերներին առավելություն է տվել միայն 29.5 տոկոսը: Մեկ այլ խոսուն փաստ եւս. կանանց համար նախատեսված գերմանական ամսագրերից մեկը հետաքրքիր վերլուծություն է կատարել, որի համաձայն` հարցված տղամարդկանց ճնշող մեծամասնությունը սիրուհու դերում տեսնում է շիկահերներին, իսկ երբ  խոսքը վերաբերում է ամուսնությանը, ապա անվիճելի առաջատարները թխահերներն են: 

Բանն այն է, որ շիկահերներն իրականում հանդիպում են ավելի հազվադեպ, քան թխահերները, սակայն նրանք ընկալվում են զուտ որպես էրոտիկ եւ կրքոտ, մինչդեռ  մուգ մազերով կանայք հակառակ սեռին ներշնչում են ջերմության, անվտանգության զգացում, ինչը հենց անհրաժեշտ է տղամարդկանց, ովքեր հակված են ամուսնության: Այս կարծիքն ունեն գերմանացի հոգեբանները: 

Լրահոս

Դիտել ավելին